Русский

Правила написания  -жи-, -ши-, — ча-, — ща-,  -чу-, — щу-, -чк-,  -чн-

s49909861

№1. Вставь пропущенные буквы где есть необходимость

Душистый, ширина, жужжит, кувшин, прощание, пощада, внучка, дочка,  часовой, ручка, ночка, щавель, щука, речка, жизнь, жир,  шириться.

№2.  Вставь пропущенные буквы, запиши проверочные слова.

Вечерний
Проходит
Гористый
Грозовая
Покормить
Крикунья
Змеиный
Кровавый
Глазастый
Корневой
Ручной
Сердечный
Скалистый

№3. Допиши прилагательные, определи род.

Красный — флажок (муж.)
Вечерное платье (сред.)
Зелёная трава (жен.)
Старый дом (муж.)
Лёгкая  музыка (жен.)
Свежий кекс (муж.)
Звонкий капель (муж.)
Вечерная  звезда (жен.)
Верный друг (муж.)
Вкусное молоко (сред.)
Синие море (сред.)
Хищник животное (сред.)
Грозовая туча (жен.)
Летное время (сред.)
Прозрачное стекло (сред.)

 

Դասարանական. 1

 

1A045CCE-9319-4F52-9115-A4A67ABEB740.jpeg
1. Շփման ուժ առաջանում է, երբ հպվող մարմինները շարժվում են միմիյանց նկատմամբ:

2. Օրինակ սահքի շփում, գլորման շփում:

3. Շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում, ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել  օգտակար և վնասակար:

4. Երբ շփումն օգտակար է, այն մեծացնում է իր արագությունը, իսկ երբ վնասակար է, ուրեմն փոքրացնում է:

Նամակ Ձախորդ Փանոսին

Ես ուզում եմ ասել Ձախորդ Փանոսին, որ նա անխելք էր և վախկոտ, բայց իր անխելքությամբ և վախկոտությամբ, հասավ բարձրունքների: Ինձ թվում է, որ նույնիսկ խելացի և ուժեղ մարդը այդպիսի բան չեր կարող անել: Նաև ուզում եմ ասել, որ շատ եմ խղճում Ձախորդ Փանոսի կնոջը: Ձախորդ Փանոսը այնտեղ իր համար պալատում թագավորական, գեղեցիկ թագուհու հետ նստած է, իսկ իր կինը տանջվում է տունն է պահում: Ես չեմ քննադատում Ձախորդ Փանոսին, բայց գոնե թող, իր կնոջը բերի պալատում պահի, գոնե որպես հավաքարար: Կամել, թող մի լավ տուն գնի իր իսկական կնոջ համար:

Սիրով ՝ Անուշկա

THE THREE BEARS. Հայերեն թարգմանություն

English. PART 1
Once upon a time there lived a little girl. Her name was Hilda. She had very pretty  golden hair. She lived with her grandparents near the forest. One day she went to the forest to pick flowers for her grandmother. She picked some pretty flowers. When Hilda wanted to go home, she couldn’t find the way. She walked on and on at last she saw a hause. She went into the house. There was nobady there. She saw three chairs at the tables. She sat down on the biggest chair, but it was very big for her. The smaller chair was big for her, too. Hilda sat down on the smallest chair. She liked it best. Then she saw three bowls of soup on the table. She tasted some of the soup in the big blue bowl, but she did not like it. She tasted some of the soup in the smaller red bowl, but she did not like it, either. Then Hilda took some soup from the smallest yellow bowl. She liked it and ate all the soup from the bowl. Then Hilda saw three beds. She climbed into the biggest bed. It was too big for her. She did not sleep there. Hilda did not like the smaller bed either. She got into the smallest bed. She liked it very much. She was very tried and soon fell asleep.

Հայերեն. ՄԱՍ 1
Ժամանակով ապրում էր մի փոքրիկ աղջիկ: Նրա անունը Հիլդա էր: Նա ուներ շատ գեղեցիկ ոսկե մազեր: Նա ապրում էր իր տատիկ, պապիկի հետ անտառում: Մի օր, նա գնաց անտառ իր տատիկի համար ծաղիկներ հավաքելու: Նա քաղեց շատ գեղեցիկ ծաղիկներ: Նա արդեն ուզում էր տուն գնալ, բայց չեր կարողանում հետ ճանաապարհը գտնել: Նա քայլեց այս կողմ, այն կողմ, և վերջապես տեսավ մի տուն: Նա մտավ տուն, և այնտեղ ոչ ոք չկար: Նա տեսավ երեք աթոռ սեղանի կողքին: Նա նստեց ամենամեծ աթոռին, բայց այն շատ մեծ էր իր համար: Միջին աթոռն էլ էր նրա համար մեծ: Հիլդան նստեց ամենափոքր աթոռին, և հավանեց դա ամենաշատը: Սեղանի վրա տեսավ երեք աման ապուր: Նա փորձեց ամենամեծ կապույտ ամանից, բայց չհավանեց: Միջին կարմիր ամանի ապոուրն էլ չհավանեց: Հիլդան փորձեց ամենափոքր դեղին ամանից, և հավանեց այն ամենաշատը: Իսկ հետո հիլդան տեսավ երեք մահճակալ: Նա պառկեց ամենա մեծ մահճակալին, բայց նրա համար շատ մեծ էր: Միջին մահճակալն էլ էր նրա համար մեծ: Հիլդան պառկեց ամենափոքր մահճակալին, և նրան դուր եկավ: Նա շատ հոգնած էր, և շատ շուտով քնեց:

Հովհաննես Թումանյան. ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը` Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը` փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Ասածն արած է: Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում, գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները` ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։

Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։

Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։

Վճռում են որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

  1. Բացատրում ենք մգեցված բառերը:
    Ձախ գնալ — ձախողվել
    Ունեցած — չունեցած — ինչը որ ունի
    Սել — սայլ
    Եղեգնուտն — եղեգով պատված տեղ
    Մեծարք — հրավերք
    Ծերպ — ճեխք
    Օքմին — ինչ — որ մեկը
    Քելեխ — հոգեհաց
  2. Բնութագրում ենք Ձախորդ Փանոսին:
    Ձախորդ փանոսը լավն է, բայց նրա մեջ պակասում է համարաձակությունն ու բախտը:
  3. Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:
    • Ապխաս (ազգություն է), զարդ, ալեզարդ, ալրաթաթաղ, ալևոր,
    • ախորժակ, ականջօղ, ակացիա, ակորդիոն, ահռելի, աղբ, աղբյուր:

Կսովորես հեքիաթը բանավոր վարժ ներկայացնել կամ կպատրաստես տեսանյութ, որտեղ կներկայացնես այն:

Լրացուցիչ կրթություն

Կատարում ենք մեկշաբաթյա հետևյալ նախագծերից որևէ մեկը կամ մի քանիսը:

  1. Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:
  2. Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:
  3. Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:
  4. Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:
  5. Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ` Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:
  6. Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք` նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.
    • Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները` այսոր-այսօր, կանանչ-կանաչ:
    • Իմ երեկվա գրառման կետադրական սխալները`
      • Ես սպասում էի որ ընկերներս գան:-Ես սպասում էի, որ ընկերներս գան: