Հետաքրքիր փաստեր Հարրի Փոթթերի հեղինակի մասին

1. Ջիննին` Ուիզլի ընտանիքի միակ աղջիկ ներկայացուցիչն է արդեն մի քանի սերունդ։
2. Դեմենտորների կերպարի նախատիպ են հանդիսացել հեղինակի մանկական վախերը, երբ նրան թվացել է, թե տանը թիկնոցավոր սև չարքեր կան:
3. Դրակոյի համար սկզբում ընտրված էր Սպինկս, հետո Սպանջեն, իսկ վերջում Ռոուլինգը կանգ առավ Մալֆոյի վրա:

4.Ջեյմս Փոթթերը իրականում եղել է կիսապաշտպան, այլ ոչ հարձակվող, ինչպես ցուցադրված է ֆիլմում:

5.Լորդ Վոլան դե Մորտը երբեք չի կարող Պատրոնուս կանչել, քանի որ չունի ոչ մի երջանիկ հիշողություն:

6.Ջոան Ռոուլինգը խոստովանում է , որ մուսսան իրեն լքել է, երբ գրել է գաղտնի սենյակի մասին:

7.Էիանալեժ հայելում լորդ Վոլան դե Մորտը կտեսներ, որ ինքն անմահ է և հզոր, իսկ Բոգգարտը նրան ցույց կտար սեփական , մեռած մարմինը:

8. «Փիլիսոփայական քարը» ԱՄՆ — ում վերափոխվեց, և գրքի վերնագիր գրվեց « Կախարդական քարը» :Ռոուլինգը շատ է ափսոսում, որ թույլ է տվել:

9. Էմմա Ուոթսոնը ֆիլմի 5-րդ մասից հետո այլևս չցանկացավ խաղալ ֆիլմում, սակայն խոստովանեց, որ չէր ցանկանա որևէ մեկին տեսնել իր տեղում:

10. Մինչև ֆիլմի վերջին մասը ,Ռուբեուս Հագրիդը շարունակում է օգտագործել իր վարդագույն զոնտը, որի մեջ է նրա կոտրված կախարդական փայտիկը:

11. Արգելված անտառը հեղինակի ամենասիրելի վայրն է դպրոցի ամբողջ տարածքում:

12. Հարրի Փոթթերը միակն է հրաշագործներից, ով իր վրա կիրառել է 3 աններելի մոգություն և ողջ է մնացել:

13. Հեղինակը ասում է, որ Ռ.Լոշյուպինը իր ամենասիրելի կերպարնեից է և շատ կցանկանար հանդիպել նրան:

14. Շատ հարցումների արդյունքում պարզվել է, որ Փոթթեր կարդացողների մեծ մասը Դոբբիին նմանեցնում է Պուտինին:

Ջոան Ռոուլինգ.ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՓԵՐՈՒ ՇԱՏՐՎԱՆԸ

Լեռան բարձունքին էր հաջողության փերու շատրվանը, կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը, հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստակելու մտնել պարտեզ։Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն, երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը՝ նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին՝ Ամատային, սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը՝ յուրաքանչյուրը ճչալով շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով ասպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը, պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով՝ հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․

― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։

Այսպիսով, երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ շատրվանի բլին հասնելը։Բլրի ստորոտին հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։ «Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»: Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նրանց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։Ուրախանալով Որդի անհետացումից՝ երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն շատրվանին։Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»: Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում, ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։

― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։

Քրտինքը կաթեց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված՝ նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող շատրվանը։Բայց մինչ շատրվանին հասնելը՝ նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քար էր, վրան գրված․«Տվեք ձեր անցյալի հարստությունը»: Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով՝ պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը՝ նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա շատրվանում։Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։

― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։

Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։

― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել՝ մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։

Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու ինքը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։

― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։

Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ շատրվանի մեջ։Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ շատրվանի ջուրը կախարդական չէր։

Սա էլ կարդալու և իմանալու համար:

Դերը Հարրի Փոթերի մասին վիպաշարում

Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն առաջին անգամ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում հիշատակվում է որպես ֆունկցիոնալ գիրք՝ այսինքն գիրք, որի ստեղծվելը հարկավոր է գրքի հիմնական սյուժեն լրացնելու համար: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին: Ահա այդ հատվածը համանուն ֆիլմից: Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կախարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին մագլական դաստիարակություն:

Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր: Գիրքը ներկայացվում է որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք: Նովելում ասվում էր, որ ժողովածուի մեջ կար մի սիմվոլ՝ Մահվան պարգևների նշանը:

Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևների հետ: Գրքում «Երեք եղբայրների հեքիաթի» մոտ Հերմիոնան նկատում է մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը: Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, գիծը՝ Ավագ փայտիկը: Դրան կանդրադառնանք հաջորդ շաբաթ:

Այս երեք արտեֆակտները պատկանում էին Պևերել եղբայրներին, հետագայում պարզվում է, որ նրանք Հարրի Փոթերի և Վոլան դե Մորտի նախնիներ են: Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Պևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են երեք արտեֆակտների ստեղծագործողները լինել:

Գրքի ներածության մեջ Ջոան Ռոուլինգը հայտնում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում և ապրել է 15-րդ դարում:

Լրացուցիչ կրթություն

1.Բլոգում գրում ենք տեղեկություններ Ջոան Ռոուլինգի կյանքի մասին:

2.Օգտվելով համացանցային՝ հայերեն և օտարալեզու աղբյուրներից՝ գրում ենք հետևյալ Փոթթերյան բառերի բացատրությունները.

    • Մագլ — մարդիկ որոնք կապ չունեն կախարդության հետ
    • Դեմենտոր — սև հոգիներ
    • Քվիդիչ — ցախավելներով խաղ

«Այն, ինչ մնաց հեքիաթներից»

Մենք մոտավորապես 1 ամիս է, ինչ  դպրոցում անցել ենք լիքը հեքիաթներ: Օրինակ` << Քաջ Նազար >>, << Խոլքն ու Հիմարը >> և այլն: Ճիշտ է, ես այդ բոլորը գիտեի, բայց նորից վերհիշեցի: Ինձ այսէամսվա ընթացքում ամենաշատը, դուր է եկել << Գեղեցկուհի Վասիլիսան>>: Հատկապես այն հատվածը, երբ նա գնում է Կախարդից կրակ վերցնելու:

Հովհաննես Թումանյան. ՃԵՐՄԱԿ ՕՁԸ

— Ա՛խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռու ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկրտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց. «Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք»։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.

— Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,
Ո՞ւրտեղից գտնենք մեզ տեղ ու կեր,
Ոչ թև ունենք, ոչ բուն ունենք,
Մենք ո՞ւր գնանք, մենք ի՞նչ անենք…

Երիտասարդի մեղքը գալիս է. առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։ «Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք»։

Ու վեր է կենում երիտասարդը էստեղից ճամփա է ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է՝ էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի-անպատմելի աղմուկ-աղաղակ, հարա-հրոց։ Մինն էլ ձին նստած՝ փողոցե-փողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա՝ մի դժվար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե, չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորի աղջկա առաջարկը կատարել, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ, էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղին տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կամ հանես, կամ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն, էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկե մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.

— Մինչև էգուց առավոտ՝ արևի ծագումը, պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։

Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում, ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը կտրել տալու։

Միտք է անում միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում՝ որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատիկ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները՝ իրար կողքի շարել։

Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.

— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարոդ դառնալ իմ ամուսինը, մինչև, ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։

Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։

Գնում է աշխարհքե-աշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի իր բուռն ընկնելը մին է գինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկը խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

1.Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:

Առէջ, առաջնորդ, առաջ, առաջին, աջլիկ, աջ, ապօրինի, ապուխտ, աշխույժանալ, աշխարհայացք, անօդ, անօրեն, անօրինություն, անօգուտ, անօգնական, անուղղակի, անձորդ:

Երկրորդ դասաժամ

Գրում ենք «Այն, ինչ մնաց հեքիաթներից» թեմայով աշխատանք, որտեղ պատմում ենք մեր անցած հեքիաթների մասին` գրելով, թե դրանք ինչ հետք թողեցին մեր հիշողություններում, յուրաքանչյուրն ինչ սովորեցրեց, ամփոփում ենք հեքիաթների մասին սովորածը, գրում լավ տպավորված հեքիաթային հերոսների մասին: